Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ 2022 թվականի մայիսին տուրիզմից ստացված եկամուտը կազմել է 258 մլն 581 հազար 861 դոլար:
2021 թվականի մայիսի համեմատ Վրաստանում զբոսաշրջիկների ծախսած գումարի չափը աճել է 250.4 տոկոսով։
Հարկ է նշել, որ միայն մայիս ամսին ՀՀ քաղաքացիները Վրաստանում 8 մլն 900 հազար դոլար գումար են ծախսել: Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ ամենաշատ գումարը՝ 46 մլն 200 հազար դոլար, ծախսել են Ռուսաստանի քաղաքացիները։ Երկրորդ տեղում Բելառուսն է։
Մյուս երկրների դեպքում տվյալները հետևյալն են՝
- ԵՄ երկրներ և Մեծ Բրիտանիա՝ 25 մլն 100 հազար դոլար,
- Թուրքիա՝ 25 մլն դոլար,
- Ուկրաինա՝ 24 մլն 300 հազար դոլար,
- Իսրայել 23 մլն 100 հազար դոլար,
- Սաուդյան Արաբիա՝ 11 մլն 700 հազար դոլար,
- Ադրբեջան՝ 7 մլն 900 հազար դոլար,
- Իրան՝ 6 մլն 800 հազար դոլար։
2022 թվականի հունվար-մայիս ամիսներին տուրիզմից ստացված եկամուտը կազմել է 840 մլն 879 հազար 162 դոլար:
Նշենք նաև՝ հունվար-ապրիլ ամիսներին Վրաստան է մուտք գործել 93 հազար 900 ՌԴ քաղաքացի, որից միայն 56 հազար 100 ռուսաստանցի է լքել Վրաստանը։
Հիշեցնենք՝ Ազգային բանկի տվյալներով՝ Ռուսաստանը առաջատարն է նաև մայիսին Վրաստան փոխանցված տրանսֆերտների վիճակագրությամբ։
Կարդացեք նաև՝
Աբխազիա ժամանող ռուսաստանցիների ցուցանիշը 20 անգամ գերազանցում է Վրաստանի այցելուների թվին