Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ախտահանման միջոցառումների շրջանակներում Թբիլիսիի տրանսպորտային կազմակերպությունը ծախսել է մինչև 60 000 լարի, սանիտարական մաքրման «Թբիլսերվիսգրուպ» ընկերությունը՝ 1130 լարի։ Բացի այդ, քաղաքապետարանը մայրաքաղաքի պահուստային ֆոնդից հատկացրել է 15 000 լարի: Համապատասխան տեղեկությունը քաղաքապետարանից խնդրել է «ինտերպրեսնյուս» լրատվականը:
Հայտարարությունում ասվում է, որ Թբիլիսիի տրանսպորտային կազմակերպությունը, որը պատասխանատու է մայրաքաղաքի մասշտաբով ավտոբուսների, մետրոյի ու ճոպանուղիների ծառայության համար, երկրում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ախտահանման աշխատանքներ է իրականացրել մոտ 60 000 լարիի չափով:
Քաղաքում ախտահանման աշխատանքներ իրականացնելու համար 1130 լարի ծախսել է «Թբիլսերվիսգրուպը»:
Ինչ վերաբերում է քաղաքապետարանին, այստեղ պահուստային բյուջեից հանվել է 15 000 լարի՝ պետական ծառայությունների շենքերն ախտահանելու նպատակով: