Վերջին ժամանակաշրջանում հասարակական տրանսպորտում ուղևորափոխադրումների աճ է նկատվում: Դա հաստատում են նաև վիճակագրական տվյալները: Հատկանշական է, որ 2018 թվականի տվյալներով ուղևորների թիվն ավելի շատ աճել է մետրոյում քան ավտոբուսներում:
Մասնավորապես, մետրոյում 2018 թվականին 2017 թվականի համեմատ ուղևորների թիվն ավելացել է 10 տոկոսով: Եթե 2018 թվականին ուղևորների թիվը կազմել է 125 միլիոն 705 հազար 965 մարդ, ապա 2017 թվականին այս թիվը կազմել է 113 միլիոն 819 հազար 401: Ինչ վերաբերում է ավտոբուսներին, ապա 2018 թվականին ավտոբուսներից օգտվել է 131 միլիոն 957 հազար 605 մարդ, 2017 թվականին այս թիվը կազմել է 128 միլիոն 452 հազար 979 մարդ: