Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Բարկալայան խոսել է սոցիալապես անապահով համարվող ընտանիքներին հասանելի օգնության մասին:
Ըստ փոխնախարարի, օգնությունը կտրվի 65 հազարից 100 հազար միավոր ունեցող ընտանիքներին՝ ըստ ընտանիքի անդամների քանակի:
Նշվում է, որ այդպիսի 70 հազարից ավելի ընտանիք կա՝ 190 հազար անձ: Այս փուլում սոցիալապես անապահովները 6 ամսվա ընթացքում կկարողանան օգտվել հետևյալ աջակցություններից.
Միայնակ բնակվողները կստանան ամսական 70 լարի, երկու անդամից բաղկացած ընտանիքը կստանա 90 լարի, երեք անդամ ունեցողը՝ 105 լարի, չորս անդամ ունեցողը 140 լարի, հինգ անդամ ունեցողը՝ 175, վեց անդամ ունեցողը 210 և յոթ անդամից բաղկացած ընտանիքը ամսական կստանա 245 լարի:
Այս մարդկանց անհրաժեշտ չի լինի ներկայացնել այլ լրացուցիչ փաստաթղթեր, նրանց գումարը կփոխանցվի ստացված սոցիալական օգնության հետ միասին: