Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի երրորդ եռամսյակում Վրաստանի տարածք է մուտք գործել 2,3 մլն միջազգային ոչ ռեզիդենտ ճանապարհորդ, ինչը 2,8 անգամ գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշը։
Geostat-ի փոխանցմամբ, 2022 թվականի երրորդ եռամսյակում իրականացված այցելությունների ընթացքում կատարված ծախսերը կազմել են 4,6 մլրդ լարի, մեկ այցելության միջին արժեքը կազմել է 2411,4 լարի։
Ոչ ռեզիդենտ այցելուների կողմից մեկ այցելության համար կատարած միջին ծախսերի բաշխումն ըստ կատեգորիաների հետևյալն է.
- կացարանի վրա ծախսված գումար՝ 985,8 լարի,
- սննդի և խմիչքի վրա ծախսված գումար՝ 719,4 լարի,
- գնումների վրա ծախսված գումար՝ 232,4 լարի,
- տրանսպորտ վրա ծախսված գումար՝ 218,3 լարի,
- ժամանցային, առողջապահական, մշակութային և սպորտային միջոցառումների վրա ծախսված գումար՝ 188,2 լարի,
- այլ ծախսեր՝ 67,3 լարի։