
Վրաստանում 2018 թվականին օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատկանող բիզնես ոլորտում շրջանառությունը կազմել է 27 միլիարդ 707 միլիոն լարի: 2017 թվականին նշված ցուցանիշը կազմել է 23 միլիարդ 605 միլիոն լարի: Այս մասին ասվում է միգրացիայի կառավարական հանձնաժողովի կողմից հրապարակված տեղեկատվության մեջ:
Նույն տեղեկատվության համաձայն, վերջին 4 տարիների ընթացքում ավելացել է օտարերկյա քաղաքացիների կողմից եկամտահարկերի չափը: Մասնավորապես, նախորդ տարի այս ցուցանիշը կազմել է 7 միլիոն 480 հազար 352 լարի, իսկ 2017 թվականին` 6 միլիոն 841 հազար 572 լարի:
Դրա հետ մեկտեղ վերջին տարիներին ավելացել է նաև օտարերկրյա քաղաքացիների կողմից գույքահարկի չափը: 2018 թվականին այն կազմել է 1 միլիոն 133 հազար 977 լարի: Սակայն անկում է ապրել նախորդ տարվա ցուցանիշի համեմատ: 2017 թվականին օտարերկյա քաղաքացիների կողմից վճարված գույքահարկը կազմել է 1 միլիոն 934 հազար 244: