«Որևէ մեկին չպետք է հնարավորություն տալ պառակտել հասարակությանը, մարդկանց վիրավորել, մեզ անհրաժեշտ է խաղաղություն», — այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ով իր ընտրությունը կատարել է որդու հետ միասին:
Կալաձեն ասել է, թե քվեարկել է երկրի զարգացման, խաղաղության և կայունության օգտին:
«Մեզ անհրաժեշտ է խաղաղություն և չպետք է հասարակությանը բաժանենք խմբերի: Մենք սա մեկ անգամ տեսանք, և ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք կրկնություն: Մենք՝ վրացիներս քիչ ենք և մեզ անհրաժեշտ է համախմբվել ու միասնական ուժերով հոգ տանել, որպեսզի վաղվա Վրաստանը լինի ավելի լավը», — ասել է Կալաձեն։