
Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում սպանություն է կատարվել:
Ըստ տեղեկությունների՝ որդին վիրավորել է մորը և սպանել նրա հետ եղած տղամարդուն։
Ենթադրյալ հանցագործությունը կատարած անձը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Նրան ձերբակալելու ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ, տեղում կատարվում են քննչական գործողություններ։
Վիրավորված կինը հոսպիտալացվել է։