
Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարին խոսել է անվտանգ դպրոցի կարևորության մասին։
Նրա խոսքով՝ դպրոցի անվտանգությունն ապահովելու կարևոր դերն այսօր վերապահված է կրթօջախներում գործող մանդատուրային (հսկիչ ծառայությանը)։
«Որակյալ կրթության ապահովման հիմնական գործոններից մեկն անվտանգ դպրոց ունենալն է, հետևաբար, տարիների ընթացքում մի շարք բարեփոխումներ են իրականացվել այս ոլորտում, և գործնականում այսօր կարգադրիչ ծառայությունը կայացել է որպես ընկեր երեխայի և ծնողի ու օգնական՝ ուսուցչի համար»,- նշել է նախարարը։