
Վրաստանում ուսուցչի քննություններին մասնակցել ցանկացողները գրանցման համար պետք է վճարեն 50 լարի, թեև ներկայիս որոշ ուսուցիչներ կարող են առանց վճարելու գրանցվել քննությանը մասնակցելու համար:
Քննությունների և գնահատման ազգային կենտրոնի փոխանցմամբ (NAEC)՝ քննություններին գրանցումն անվճար է հետևյալ ուսուցիչների համար.
- առարկայական քննությանը գրանցվելն անվճար է գործող՝ պրակտիկոսի կարգավիճակ ունեցող ուսուցիչների համար,
- ավագ հատուկ ուսուցչի քննությանը գրանցվելն անվճար է գործող՝ պրակտիկոսի կարգավիճակ ունեցող հատուկ ուսուցիչների համար:
Նշենք, որ Վրաստանում մեկնարկել է ուսուցիչների 2025 թվականի առարկայական, ավագ հատուկ ուսուցիչների և հիմնական մասնագիտական հմտությունների քննությունների գրանցումը: Ուսուցիչների և ուսուցիչ դառնալ ցանկացողների գրանցումը սկսվել է այսօրվանից՝ մարտի 11-ի ժամը 10:00-ին և կշարունակվի մինչև ապրիլի 2-ի ժամը 18:00-ն: