
«Եվրատեսիլ 2025» երգի մրցույթը կանցկացվի Շվեյցարիայի Բազել քաղաքում մայիսի 13-ին, 15-ին և 17-ին, որին կմասնակցեն նաև Վրաստանն ու Հայաստանը:
Վրաստանը «Եվրատեսիլ 2025»-ում կներկայացնի Մարիամ Շենգելիան՝ Freedom երգով: Հայաստանը «Եվրատեսիլ 2025»-ում կներկայացնի Պարգը՝ Survivor երգով:
Ըստ «Եվրատեսիլ»-ի կայքում հրապարակված տեղեկության՝ երկու երկրների ներկայացուցիչները կմրցեն երկրորդ կիսաեզրափակիչում:
Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Շենգելիան կներկայանա 10-րդ, իսկ Հայաստանի ներկայացուցիչ Պարգը՝ 5-րդ համարի ներքո:
«Եվրատեսիլ 2025»-ի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 13-ին, 15-ին՝ երկրորդ կիսաեզրափակիչը և 17-ին՝ եզրափակիչը: