Վրաստանյան չլեգիտիմացված խորհրդարան անցած երեք ընդդիմադիր կոալիցիաները՝ «Ուժեղ Վրաստան»-ը, «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը և «Միասնություն — Ազգային շարժում»-ը դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) պատգամավորական ցուցակը չեղարկելու պահանջով։
ԿԸՀ չի դիմել միայն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր Գիորգի Գախարիայի «Վրաստանի համար» կուսակցությունը:
«Կոալիցիա փոփոխությունների համար» միավորման առաջնորդներից Էլենե Խոշտարիայի հայտարարության համաձայն, ԿԸՀ-ի պատասխանից հետո անցողիկ ցուցակներում գտնվող կոալիցիայի անդամներն անհատապես դիմելու են խորհրդարան մանդատներից հրաժարվելու հարցով։
Ըստ «Ուժեղ Վրաստան»-ի առաջնորդներից Մամուկա Խազարաձեի՝ ցուցակների չեղարկման որոշումը կոալիցիան վաղուց է կայացրել։ Նրա խոսքով, Վրաստանն ունի կառավարություն, որը սպասարկում է Ռուսաստանի շահերը, և հենց ռուսական հատուկ գործողության միջոցով են յուրացվել ընդդիմության ձայները:
«Միասնություն — Ազգային շարժում» միավորման նախագահ Թինա Բոկուչավայի խոսքով՝ իրենք պահանջում են չեղարկել ցուցակները, քանի որ ընդդիմությունն ընտրությունների արդյունքները լեգիտիմ չի ճանաչում։
«Վրաստանի համար»-ի հիմնադիր Գիորգի Գախարիայի խոսքով, իրենք կհրաժարվեն պատգամավորական մանդատներից, երբ անհրաժեշտ համարեն։ Գախարիան նաև ընդգծել է՝ իր կուսակցությունը խորհրդարանին լեգիտիմություն չի տա, բայց, ի տարբերություն շեմը հաղթահարած մյուս ընդդիմադիր կուսակցությունների, այս փուլում իրենք չեն պատրաստվում չեղարկել ընտրացուցակները և հրաժարվել մանդատներից։