Վրաստանում ողնաշարի մկանային ատրոֆիա ունեցող բոլոր քաղաքացիներին թանկարժեք դեղորայքը կտրամադրվի անվճար։ Այս մասին հայտարարել է առողջապահության նախարարության քաղաքականության վարչության պետ Էկա Ադամիան։
Նա նշել է, որ դեղորայքն անվճար ստանալու համար անհրաժեշտ է գրանցվել (դեղատանը ներկայացնելով փաստաթուղթ, որտեղ ախտորոշված է հիվանդությունը), այս պահի դրությամբ գրանցված է 62 հիվանդ։ Համապատասխան դեղորայքը ձեռք բերելու համար պետությունը ծախսել է մոտ 10 մլն լարի (մոտ 3,4 մլն դոլար)։
«Ողնաշարի մկանային ատրոֆիան հազվադեպ հանդիպող, ծանր գենետիկական հիվանդություն է, որը հիմնականում դրսևորվում է նյարդամկանային վնասվածքով և շարժողականության սահմանափակմամբ։
Հատկանշական է, որ մինչև 2012 թվականը այս հիվանդությունը բուժելու հնարավորություն չկար, իսկ 2017-ից հիվանդների մոտ արդեն հույս կա, որ վաղ փուլում բուժումը սկսելը տալիս է դրական արդյունք։ Իսկ արդեն 2022 թվականից ողնաշարի մկանային ատրոֆիան բուժելու համար անհրաժեշտ դեղերն ամբողջությամբ կֆինանսավորվեն», — ասել է Ադամիան։