
«Լելո» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեն ասում է, որ ողջունում է նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի քաղաքական ակտիվացումը:
Ինչ վերաբերում է Մարգվելաշվիլիի` «Լելո» կուսակցության անդամակցությանը, Խազարաձեն ասել է, որ պատրաստ է նրա հետ խոսել:
«Ողջունում եմ Գիորգի Մարգվելաշվիլիի ակտիվացումը: Պատրաստ ենք խոսել նրա հետ, եթե կոնկրետ բան լինի, ապա լրատվամիջոցներին տեղյակ կպահենք»,- հայտարարել է Խազարաձեն:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ակտիվ քաղաքականություն է վերադառնում, թեև նրա ծրագրերը դեռևս հայտնի չեն: