
13 երկրի դեսպաններ «Վրացական երազանք»-ի ընտրած Վրաստանի 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին, որի լեգիտիմությունը կասկածահարույց է, հավատարմագրեր են հանձնել։
Այս տեղեկությունը տարածել է Կղավելաշվիլիի մամուլի ծառայությունը։
«Միխեիլ Կավելաշվիլիին հավատարմագրեր են հանձնել Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Ֆիլիպինների, Կամբոջայի, Կիպրոսի, Մալայզիայի, Պակիստանի, Սոմալիի, Բուրունդիի, Գվատեմալայի, Մալիի, Կորեայի և Տաջիկստանի դեսպանները։
Նախագահը դիվանագետների հետ քննարկել է երկրների միջև բազմակողմ համագործակցության խորացման հարցեր և հաջողություններ մաղթել դեսպաններին իրենց աշխատանքում»,- ասված է Միխեիլ Կղավելաշվիլիի մամուլի կենտրոնի հաղորդագրությունում։
Հիշեցնենք. Միխեիլ Կղավելաշվիլիի լեգիտիմությունը չեն ճանաչում Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և հասարակության մի մասը։