
«Ես ոչ մի տեղ չեմ գնա և ոչ մի բանից չեմ հրաժարվի»,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Մթավարի ալիք»-ի եթերում։
«Ես պատրաստվում էի տեղափոխվել մի նոր փուլ։ Երբեմն այնպես է պատահում, որ երկիրն այնպիսի անցումային շրջանում է լինում, որ հասկանում ես՝ չես կարող կանգ առնել։
Դրա համար բազմիցս ասել եմ ու կրկնում եմ` այնտեղ, որտեղ պետք լինեմ՝ կլինեմ։ Ես ոչ մի տեղ չեմ գնա և ոչ մի բանից չեմ հրաժարվի։ Ես վերադարձա, որպեսզի օգնեմ կառուցել եվրոպական պետություն, և այժմ պարզվում է, որ այս երկիրը հետ եմ տանում դեպի Ռուսաստան, այսպես ասած` սովետական խավար: Ո՛չ, այս ամենն անտանելի է»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։