Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի Ուկրաինա հնարավոր տեղափոխման մասին ասել է, որ Վրաստանի արդարադատության նախարարությունն անում է ամեն ինչ՝ բանտարկյալների առողջությունն ու իրավունքները պաշտպանելու համար։
Ղարիբաշվիլին ընդգծել է, որ ոչ մի բանտարկյալ չպետք է արտոնյալ լինի:
«Ես գիտեմ, որ պետությունը, տվյալ դեպքում՝ արդարադատության նախարարությունը, ամեն ինչ անում է, որ նրա և մյուս բանտարկյալների առողջությունը լինի լիովին պաշտպանված, նաև նրանց իրավունքները պաշտպանված լինեն»,- ասել է վարչապետը:
Ի դեպ, Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեն հայտնել էր, թե չի բացառում, որ ուկրաինական դատարանը որոշում կայացնի Սաակաշվիլիին Ուկրաինա տեղափոխելու մասին։
«Գերության 365 օր». Սաակաշվիլիի ձերբակալությունից մեկ տարի անց