«Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեի հայտարարությամբ, եթե ընդդիմությունը հանրահավաքներ անցկացնելիս անցնի օրենքի սահմանները, պետությունը կգործի օրենքին համապատասխան: Այս մասին Կալաձեն հայտնել է լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով ընդդիմության կողմից նախատեսված ակցիաների վերաբերյալ հարցին:
«Իհարկե, դրան հաջորդելու է համապատասխան արձագանք: Ոչ մեկին չի թույլատրվի խանգարել խորհրդարանի աշխատանքը: Եթե նրանք անցնեն օրենքի սահմանները, կրկնում եմ, պետությունը կգործի օրենքին համապատասխան», — հայտարարել է Կախա Կալաձեն:
Դեկտեմբերի 12-ին Վրաստանի խորհրդարանի օրակարգում գերագույն դատարանի անժամկետ դատավորների ընտրության հարցն է լինելու: Ընդդիմությունը հերթական հանդիպումից հետո հայտարարել է, որ նախատեսում է դեկտեմբերի 12-ին արգելափակել խորհրդարանի մուտքերը: