
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է եվրաինտեգրմանն աջակցող բողոքին և գրել, որ ոչ իշխող «Վրացական երազանք» կուսակցության, ոչ էլ արմատական ընդդիմության ծրագրերը կապ չունեն իրական ազգային կոնսենսուսի հետ։
Զուրաբիշվիլիի խոսքով, ժողովրդի եվրոպական ոգու դրսևորումը պաշտպանում է երկրի արժանապատվությունը, և այն չպետք է փոխի իր ուղին։
«Եվ մենք բոլորս՝ պատասխանատվություն կրողներս, պարտավոր ենք արձագանքել հասարակության ակնկալիքներին գործողությունների ծրագրի շուրջ ձևավորված իրական, ոչ թե բանավոր, ազգային համաձայնությամբ։ Եվ կերևա, թե ով ինչ է ուզում՝ Եվրոպա՞, թե՞ իշխանություն»,- գրում է նախագահը: