«Ոչ ֆեմիցիդին» տեղեկատվական արշավի շրջանակներում Սամցխե-Ջավախեթիի մարզի շրջանային դատախազությունների աշխատակիցները տեղեկատվական հանդիպումներ են անցկացրել բնակչության հետ։
Գլխավոր դատախազության տվյալներով՝ դատախազը տեղեկություն է տրամադրել Ախալցիխեի, Ախալքալաքի, Բորջոմիի, Ադիգենիի, Վալեի և Ածղուրիի բնակիչներին` կանանց նկատմամբ գենդերային և ընտանեկան բռնության, ինչպես նաև կանանց սեռով պայմանավորված սպանությունների պատճառների մասին։
«Հանդիպումներն անցել են ինտերակտիվ ձևաչափով։ Հանդիպման մասնակիցներն անանուն հարցաշար են լրացրել կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության նկատմամբ հասարակության վերաբերմունքի մասին», — նշված է հաղորդագրության մեջ: