
Վրաստանում հայտարարված ոչ աշխատանքային օրերի պատճառով խորհրդարանի աշխատանքը նույնպես կդադարեցվի: Չեն անցկացվի այս շաբաթ նախատեսված խորհրդարանի բյուրոյի և կոմիտետների նիստերը, հավանաբար կհետաձգվի նաև հաջորդ շաբաթ կայանալիք լիագումար նիստը:
Հատկանշական է, որ Շառլ Միշելի ծրագրի համաձայն, հունիսի 20-ի գործով համաներման օրենքի նախագծի քննարկումը կսկսվի ոչ աշխատանքային օրերից հետո:
Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության որոշմամբ, երկրում մայիսի 4-11-ը հայտարարված են ոչ աշխատանքային օրեր: