Լատվիայի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Էդգարս Ռինկևիչն արձագանքել է Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների և Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիի հանդիպմանը և նշել, որ իրենք ցանկանում են տեսնել Վրաստանի իրական հավատարմությունը եվրոպական արժեքներին։
Ռինկևիչը նաև հայտարարել է, որ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին պետք է համապատասխան վերաբերմունք ցուցաբերվի։
«Մենք ցանկանում ենք, որ Վրաստանը կարողանա դառնալ Եվրամիության թեկնածու երկիր՝ ըստ իր արժեքների: Մենք ցանկանում ենք տեսնել Եվրամիության արտաքին քաղաքականությանը լիակատար համապատասխանությունը: Միխեիլ Սաակաշվիլին պետք է համապատասխան բժշկական օգնություն ստանա»,- ասել է Ռինկևիչը: