«Ուժեղ Վրաստան»-ը պաշտոնապես հրաժարվում է մանդատներից

«Ուժեղ Վրաստան» կոալիցիայի 14 անդամներ անհատական ​​հայտարարություններով դիմել են խորհրդարան և պահանջել դադարեցնել պատգամավորի լիազորությունները։

Ըստ կոալիցիայի առաջնորդներից մեկի՝ Մամուկա Խազարաձեի, իշխանությունը «գողացել է» ընտրությունները: Նրա խոսքով` նոր ընտրություններ անպայման տեղի կունենան.

«Հավատում եմ, որ մենք կվերադառնանք եվրաինտեգրման ուղի և կկառուցենք շատ լուրջ երկիր»,- ասել է Խազարաձեն։

Պատգամավորի լիազորությունները դադարեցնելու նպատակով խորհրդարան են դիմել նաև «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի անդամները։ «Միացյալ ազգային շարժում» միավորման անդամները նույնպես պատրաստվում են դիմում ներկայացնել։