
Ուժեղ քամին խնդիրներ է առաջացրել Բաթումիում. ծառեր են ընկել, վնասվել են մի քանի շենքերի տանիքներ, մեքենաներ: Այս մասին տեղեկություն է տարածում Բաթումիի քաղաքապետարանը։
Ըստ տեղեկության՝ վնասվել են նաև ավտոբուսների մի քանի կանգառներ։ Ծառերի ընկնելու պատճառով մի քանի փողոցներով երթևեկությունը խաթարվել է։
Նշվում է, որ քաղաքապետարանի ծառայություններն աշխատում են արտակարգ ռեժիմով: