
Բնական աղետ Ախալքալաքում. ուժեղ քամին վնաս է հասցրել Վաչիան գյուղում, փոխանցում է Ախալքալաքի քաղաքապետարանը։
Տեղեկության համաձայն՝ երեկ՝ հուլիսի 7-ին ուժեղ քամու հետևանքով վնասվել է մոտ 20 բնակելի տուն, տների կտուրներ, կարկուտը արմատախիլ է արել ծառեր, տապալել էլեկտրասյուներ։ Աղետի հետևանքով տուժածներ չկան:
«Տեղում իրավիճակին ծանոթացել են քաղաքապետ Մելքոն Մակարյանը, առաջին տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեն և քաղաքապետարանի համապատասխան ծառայության ներկայացուցիչները», — նշված է հաղորդագրության մեջ։