
Փետրվարի 7-ին, Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ, ուխտավորները Թբիլիսիի Սբ.Էջմիածին եկեղեցուց դեպի «Սուրբ Սարգիս» մատուռ երթ կատարեցին:
Ավանդույթի համաձայն, մոմավառությունից և աղոթքից հետո ուխտավորների թափորը շարժվեց դեպի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ էլ բաժանվեցին տոնի խորհրդանիշ աղաբլիթները:
Վաղը՝ փետրվարի 8-ին, Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում կմատուցվի Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների հիշատակին Սուրբ և Անմահ Պատարագ: