Վրաստանի նախագահի նախկին թեկնածու Դավիթ Ուսուփաշվիլին առաջարկում է նոյեմբերի 28-ին նախատեսված ընտրություններում ժամանակավոր նախագահ ընտրել։ Նա գտնում է, որ թե Սալոմե Զուրաբիշվիլիի, թե Գրիգոլ Վաշաձեի հաղթանակի դեպքում երկիրը չի կարող շրջանցել անդունդը։
«Ինձ խորհուրդներ են տալիս, թե ում ընտրեմ՝ մեկնաբանելով, որ տվյալ թեկնածուն ավելի քիչ վնաս կբերի։ Այսինքն նույն անդունդը գլորվելու կարճ ճանապարհի փոխարեն երկարը ընտրի․ միևնույն է այս իրավիճակում չկա ուղի, որ դեպի խաղաղություն է տանելու»,-ասել է Ուսուփաշվիլին։
Նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո ընտրապայքարից դուրս մնացած գործիչը նշում է, որ միակ ելքը 2019-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է: