
«Ընտրակաշառքներ բաժանելու հետ կապված տեղեկատվություն է տարածվել մամուլում: Ուսումնասիրում ենք այդ դեպքերը։ Սակայն այս հարցով պետք է զբաղվի դատախազությունը», — այս մասին հայտարարել է ներքին գործերի փոխնախարար Նաթիա Մեզվրիշվիլին:
Ըստ փոխնախարարի՝ նախընտրական ժամանակահատվածի բոլոր խախտումներն արդեն դիտարկվել են։
«Մինչև 15 անձ քրեական պատասխանատվություն կկրի, այդ թվում ընդդիմադիր, և իշխող կուսակցության ներկայացուցիչներ»,- ասել է նա: