Ուսումնական գործընթացի մեկնարկի հետ կապված նոր փոփոխություն չենք ընդունել. Գաբունիա

Ըստ Վրաստանի Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Թամար Գաբունիայի՝ կառավարությունն այս պահին ուսման հետ կապված փոփոխությունների մասին նոր որոշում չունի, թեև չի բացառվում, որ  արձանագրային փոփոխություններ ընդունվեն հետագայում։

Այս մասին նա հայտարարել է Վրաստանի կորոնավիրուսի տարածման կանգարգելման միջգերատեսչական խորհրդի նիստից հետո: Գաբունիայի խոսքով՝ հետագա քայլերը կախված կլինեն միջազգային խորհրդատվությունից:

Նրա հավաստմամբ՝ այս պահի դրությամբ ուսումնական գործընթացը դասասենյակներից անցկացնելու հետ կապված կառավարության որոշումը չի փոփոխվել: