Ուսուցիչների մրցույթի հայտերի ընդունումը սկսված է

Վրաստանում ուսուցիչների ամենամյա մրցանակի համար հայտերի ընդունումն այսօրվանից սկսված է: Հայտերի ներկայացումը հնարավոր կլինի www.tprize.ge կայքի միջոցով, ապրիլի 4-ից մինչև մայիսի 18-ը: 

Այս մասին հայտնել է Վրաստանի Կրթության կոալիցիայի խորհրդի նախագահ Իրինա Խանթաձեն։

Նա նշել է, որ այս տարվա մրցույթը կնվիրվի ուկրաինացի կոլեգաներին․

«Մրցույթի նպատակն է ևս մեկ անգամ ցույց տալ, որ այս պատերազմական անելանելի իրավիճակում շատ կարևոր է դպրոցի և ուսուցչի դերը՝ ունենալու համար ժողովրդավարական պետություն»:

Այս տարի ուսուցչի ազգային մրցանակի մրցանակային ֆոնդն ավելացել է: 2022 թվականի հաղթող ուսուցիչը Գուդավաձե-Պատարկացիշվիլի հիմնադրամի կողմից կստանա 15 000 լարի, իսկ «Լիբերթի» բանկը յուրաքանչյուր եզրափակիչ փուլ անցած ուսուցչի կպարգևատրի 5000 լարիով:

Մրցույթի գլխավոր հովանավորն է Գուդավաձե-Պատարկացիշվիլի հիմնադրամը և «Լիբերթի» բանկը։  Աջակիցներն են՝ կրթության և գիտության նախարարությունը, Ուսուցիչների մասնագիտական ​​զարգացման ազգային կենտրոնը, Իլիայի պետական ​​համալսարանը, EPAM Վրաստանը, Խորհրդատվական և վերապատրաստման կենտրոնը (ctc), Վրաստանի Առաջին ալիքը և «Մավերիկ» ընկերությունը (Digital-Creative Agency):