
Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) հրապարակել է ուսուցիչների, ուսուցիչ դառնալ ցանկացողների քննությունների արդյունքները:
Այս պահի դրությամբ NAEC-ը հրապարակել է հետևյալ առարկաների արդյունքները.
- վրաց լեզու և գրականություն (VII-XII),
- տարրական մակարդակ՝ վրաց լեզու և գրականություն, մաթեմատիկա և բնագիտություն (I-IV),
- վրաց լեզու և գրականություն (I-VI),
- մաթեմատիկա (I–VI),
- բնագիտություն (I–VI),
- վրացերենը` որպես երկրորդ լեզու։
Արդյունքը պարզելու համար քննվողը պետք է այցելի online.naec.ge կայք, հնարավոր է համակարգ մուտք գործել քննության քարտի վրա նշված անձնական համարով և նույնականացման իննանիշ ծածկագրով։
Մյուս քննական առարկաներից արդյունքները կհրապարակվեն աստիճանաբար, որից հետո կընդունվեն բողոքարկման հայտերը։