Ուսուցիչների աշխատավարձն այսօրվանից բարձրացավ

Այսօրվանից՝ հուլիսի 1-ից, Վրաստանում գործում է ուսուցիչների աշխատավարձի նոր քաղաքականությունը, ըստ որի` հանրակրթական դպրոցների բոլոր ուսուցիչների և հատուկ ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է միջինը 500 լարիի չափով։

Ըստ Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարարության տեղեկության՝ այսօրվա դրությամբ համակարգում կա ավելի քան 52 հազար ուսուցիչ:

  1. 500 լարիով կբարձրանա առնվազն 21 հազար ուսուցչի աշխատավարձ,
  2. 600 լարիով կբարձրանա առնվազն 8000 ուսուցչի աշխատավարձ,
  3. 700 լարիով կբարձրանա առնվազն 5000 ուսուցչի աշխատավարձ,
  4. 800 լարիով կբարձրանա առնվազն 3000 ուսուցչի աշխատավարձ, որն ընդհանուր առմամբ ուսուցիչների 70 տոկոսից ավելին է։

Ուսուցիչների առնվազն 25 տոկոսի աշխատավարձը կբարձրանա 300-400 լարիի չափով։ Ըստ ԿԳՆ-ի՝ ոչ մի ուսուցիչ առանց աշխատավարձի բարձրացման չի մնա. առնվազն 200 լարիի ավելացումը, թեկուզ ժամային փոքր ծանրաբեռնվածության դեպքում, կգործի անխտիր բոլոր ուսուցիչների համար։ Այս կարգավիճակում է ուսուցիչների առնվազն 5 տոկոսը:

Ուսուցիչների աշխատավարձի բարձրացման նոր բանաձևը՝ այստեղ:

Ընդգծենք. 2023/2024 ուսումնական տարվա սկզբի դրությամբ հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատում էր  գրեթե 64 հազար ուսուցիչ: