Ուսուցիչների աշխատավարձի բարձրացման նոր բանաձևը

Հրապարակվել է Վրաստանի ուսուցիչների աշխատավարձի բարձրացման նոր բանաձևը: Կառավարության որոշմամբ` ուսուցիչների վարձատրության նոր մեխանիզմը կգործի 2024 թվականի հուլիսի 1-ից։

Օրենսդրական տեղեկագրում այսօր հրապարակվել են հանրակրթական դպրոցների ուսուցիչների վարձատրության նվազագույն չափը և վարձատրության ժամկետների սահմանման մասին նոր հրաման։ Կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարարի համապատասխան հրամանի համաձայն, ուսուցչի աշխատավարձը ներառում է.

  1. պաշտոնեական աշխատավարձ, որը հաշվարկվում է հետևյալ չափանիշներով.
  • կրթություն և որակավորում,
  • աշխատանքային փորձ,
  • աշխատանքային ծանրաբեռնվածություն:

2. հնարավոր հավելավճարներ,

  • առաջատար կամ մենթոր ուսուցչի ֆունկցիոնալ հավելավճար (համապատասխանաբար՝ 150 լարի և 300 լարի),
  • կլասկոմպլեկտ դասավանդում՝ 40 լարի 50 թեթրի,
  • ոչ վրացալեզու դպրոցներում/սեկտորներում հետևյալ առարկաներից մեկի դասավանդման հավելավճար. վրացերեն՝ ոչ վրացալեզու դպրոցների համար, Վրաստանի պատմություն, Վրաստանի աշխարհագրություն՝ 40 լարի 50 թեթրի,
  • դասղեկի հավելավճար՝ 101 լարի 25 թեթրի,
  • բարձրլեռնային բնակավայրում գտնվող հանրակրթական դպրոցի ուսուցչի հավելավճար՝ 150 լարի:

Պաշտոնեական աշխատավարձը որոշվում է ըստ ծանրաբեռնվածության՝ համաձայն ստորև բերված աղյուսակի.