2024 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի աշխատավարձի նոր բանաձևը, որը ենթադրում է ուսուցիչների աշխատավարձի «աննախադեպ» բարձրացում. լրիվ դրույքով ուսուցիչների աշխատավարձը կավելանա միջինը 500 լարիով և ավելի։ Interpressnews.ge լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) նախարար Գիորգի Ամիլախվարին հայտարարել է ուսուցիչների աշխատավարձային քաղաքականության բարելավման վերաբերյալ ճեպազրույցում:
Ըստ նրա՝ կեղծ, ապատեղեկատվական արշավ է ընթանում, թե, իբր ԿԳՆ-ն չի նախատեսում ուսուցիչների աշխատավարձի բարձրացում մինչև 2024 թվականի սեպտեմբեր։ Փաստորեն, նրա պարզաբանմամբ՝ աշխատանք է տարվում աշխատավարձի նոր քաղաքականության հաստատման ուղղությամբ, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ից, և դրա շրջանակներում վերջին տարիներին տեղի կունենա «ուսուցիչների աշխատավարձի աննախադեպ բարձրացում»։
Նախարարի խոսքով, աշխատավարձի նոր քաղաքականության համաձայն՝ լրիվ դրույքով ուսուցիչների աշխատավարձը կավելանա միջինը 500 լարիով և ավելի. սա մեկ տարվա ընթացքում միջին աշխատավարձի 35 տոկոս աճ է: