
Վրաստանի կառավարության նախաձեռնած կրթական բարեփոխումների արդյունքում առանցքային է լինելու ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը:
Այս մասին վստահեցրել է վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ ընդգծելով, որ Geostat-ի (վիճակագրական ծառայության) համաձայն, կրթության ոլորտում աշխատավարձերն ամենացածրն են:
«Ուսուցչին և նրա աշխատանքը պետք է պետությունն առավելագույնս գնահատի: Մեր ծրագրի համաձայն, ուսուցչի աշխատավարձը պետք է կազմի 1500-ից մինչև 1800 լարի, ինչը նշանակում է, որ մենք երեք անգամ պետք է բարձրացնենք նրանց աշխատավարձը», — ասել է վարչապետը՝ նշելով, որ կրթության ոլորտում ցածր աշխատավարձ ունենալը ողբերգություն է։