
2023 թվականի հունվարից Վրաստանի հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձերը և հավելավճարները (տրվում է կարգավիճակ ունեցող ուսուցիչներին), ինչպես նաև վարչական անձնակազմի աշխատավարձերը կբարձրանան, կառավարության նիստից հետո տեղեկացրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Կառավարության ղեկավարը նշել է, որ հանրակրթական դպրոցների վարչական անձնակազմի աշխատավարձերը կբարձրանան 10 տոկոսով։
«Կրթության և գիտության նկատմամբ հոգատարությունը մեր հիմնական առաջնահերթությունն է։ Կբարձրացնենք նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսուցիչների ժամավճարը»,- ասել է Ղարիբաշվիլին: