Վրաստանի Սամեգրելո-Զեմո Սվանեթիի մարզի Մեստիայի մունիցիպալիտետում գտնվող Ուշգուլիի լեռնադահուկային ճանապարհը National Geographic-ի ցանկում 3-րդ տեղն է զբաղեցնում:
National Geographic-ի «TOP 20 լավագույն արկածային ճանապարհորդությունների 20 ուղղությունների» ցանկում նշվում է, որ այցելուները կարող են սահել միջնադարյան Ուշգուլիով, որը Եվրոպայում ծովի մակարդակից ամենաբարձր բնակավայրն է։
Հրապարակման մեջ նշվում է, որ Ուշգուլիի լեռնադահուկային ճանապարհն արկածների համար լավագույնն է դեկտեմբերից ապրիլ ընկած ժամանակահատվածում։
Ի դեպ, Ուշգուլին հանրաճանաչ տուրիստական սվանական տարածք է: