Ուշադիր հետևում ենք վրաստանյան իրադարձություններին. Լյուքսեմբուրգի վարչապետ

«Վրաստանը չունի այնպիսի ժողովրդավարություն և օրենքի գերակայություն, ինչպիսին մենք ցանկանում ենք տեսնել եվրոպական հողի վրա», — ասել է Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենը Բրյուսելում Եվրոպական խորհրդի նիստից առաջ:

Ֆրիդենի հավաստմամբ` իրենք ուշադիր հետևում են Վրաստանում ընթացող գործընթացներին`

«Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում Վրաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ Չկա այնպիսի ժողովրդավարություն և օրենքի գերակայություն, ինչպիսին ցանկանում ենք ունենալ եվրոպական հողի վրա: Ուստի մենք ուշադիր հետևում և վրացի առաջնորդներին հորդորում ենք հարգել հիմնարար իրավունքները»,- ասել է Ֆրիդենը: