Ուսանողների հեռացումն աներևակայելի ամոթ է. Զուրաբիշվիլի

Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, անդրադառնալով Թատերական համալսարանի ուսանողների կարգավիճակի դադարեցմանը, գրել է, որ դա շատ ամոթալի արարք է։

«Ուսանողների հեռացումը թատերական ինստիտուտից աներևակայելի ամոթ է. Ես հիշում եմ` ինստիտուտի ռեկտոր Շաուտաշվիլին պարծենում էր, որ Մարո Մակղաշվիլիի (Վրաստանի ազգային հերոս, զոհվել է խորհրդային ռուսական զորքերի հետ մարտում- հեղ.) ժառանգն է։ Նա չկարողացավ հասկանալ, որ այսօր հեռացված ուսանողները Մարո Մակղաշվիլիի իսկական հետնորդներն են, մինչդեռ ինքը դարձել է բոլշևիկների հետնորդը», — գրել է Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։

Հիշեցնենք. բողոքի ակցիային մասնակցած Թատերական համալսարանի ուսանողներից ոմանց կարգավիճակը դադարեցվել է համալսարանի էթիկայի հանձնաժողովի որոշմամբ։ Ուսանողական կարգավիճակի դադարեցման ծանուցումներ ստացել են տասը համալսարանականներ։