
Եվս մեկ սոցիալական հատուկ չվերթ է նշանակված ուսանողների համար` Թբիլիսի — Բուդապեշտ ուղղությամբ։ Սեպտեմբերի 8-ի չվերթից կարող են օգտվել Հունգարիայում և Եվրոպական այլ երկրներում սովորելու մեկնողները։ Չվերթն իրականացնում է My Way Airlines ավիաընկերությունը։ Տոմսի արժեքը չպետք է գերազանցի 199 եվրոն։
Ուսանողների համար հատուկ չվերթներ են իրականացվել նաև հակառակ ուղղությամբ։ Կորոնավիրուսի պատճառով շատ ուսանողներ կառավարության աջակցությամբ կարողացել են հայրենիք վերադառնալ ու հեռավար շարունակել ուսումը։