Ուսանողներին ընդառաջելու նպատակով Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) նախարարությունն այսօրվանից մեկնարկում է սոցիալական ծրագրի շրջանակներում դիմումների ընդունումը:
ԿԳՆ-ի փոխանցմամբ՝ գերատեսչությունը շարունակում է ֆինանսավորել հետևյալ սոցիալական կատեգորիաները, որոնք գործում էին նաև նախորդ տարիներին.
- բարձրլեռնային գյուղերի կարգավիճակ ունեցող դպրոցների շրջանավարտներ,
- օկուպացված տարածքներից ուսանողներ,
- տարածքային ամբողջականության համար ռազմական գործողությունների արդյունքում զոհվածների, ծանր/զգալի հաշմանդամություն ունեցող վետերանների կամ նրանց երեխաների երեխաները,
- ծնողազուրկ (հայր, մայր) ուսանողներ,
- բազմազավակ ընտանիքի անդամներ (4 և ավելի երեխաներ),
- սոցիալապես անապահով ուսանողներ (ընտանիքի սոցիալական վարկանիշը 70 հազար և ցածր),
- պետական խնամքի տակ գտնվող ուսանողներ,
- ադրբեջանալեզու դպրոցների շրջանավարտներ,
- հայալեզու դպրոցների շրջանավարտներ,
- հայրենադարձի կարգավիճակ ստացած ուսանողներ,
- գրավյալ տարածքների հետ բաժանարար գծին հարող գյուղերի դպրոցների շրջանավարտներ,
- հաշմանդամություն ունեցող ուսանողներ,
- աուտիզմի սպեկտրի խանգարումներ ունեցող անձինք,
- Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման և վերականգնման կամ այլ տեսակի խաղաղապահ գործունեության իրականացման ժամանակ, կամ այդ առաքելություններում առողջությանը հասցված վնասի հետևանքով մահացած Վրաստանի պաշտպանության նախարարության զինծառայողների երեխաները, խաղաղարար գործողությունների իրականացման հետևանքով ծանր/զգալի արտահայտված հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձինք կամ նրանց երեխաները։
Ըստ կրթության գերատեսչության՝ հայտերն ընդունվում են 2023 թվականի սեպտեմբերի 7-ից սեպտեմբերի 26-ը էլեկտրոնային եղանակով, միայն առցանց գրանցման հիման վրա, հայտերի հղումը՝ այստեղ:
Ծրագրի մասին մանրամասն տեղեկատվությունը՝ այստեղ: