
Ֆինանսական պարտքի պատճառով կարգավիճակը դադարեցված ուսանողների պարտքը կզրոյացվի, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Կառավարության ղեկավարի խոսքով, այս պահի դրության ֆինանսական պարտքի պատճառով դադարեցված է 30 հազար ուսանողի կարգավիճակը: Ըստ վարչապետի՝ վերջիններս այսուհետ կազատվեն պարտքից։
Վարչապետը նշել է՝ այս պարտքի ընդհանուր գումարը հասնում է 40 մլն լարիի։ Ըստ այդմ՝ պարտքը չեղարկելուց հետո նշված ուսանողները կկարողանան շարունակել ուսումը։