Ուսանողների երթը մեկնարկել է․ միացել են նաև դասախոսներ

Այս պահի դրությամբ (20։30) Թբիլիսիում ընթանում է ուսանողական երթ։ Ուսանողները մետրոյի «Ռուսթավելի» կայարանից երթով շարժվում են դեպի Խորհրդարանի շենք: «Ոչ ռուսական օրենքին», — վանկարկում են երթի մասնակիցները։

Երթին միացել են նաև դասախոսներ, երիտասարդներ։ Ռուսթավելիի պողոտան փակ է, երթևեկությունը՝ կաթվածահար: Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը:

Ուշագրավ է, որ վրաստանյան գրեթե բոլոր բուհերի ուսանողները ի նշան բողոքի դասադուլ են հայտարարել, նրանց միացել են դասախոսները, տարբեր արհմիություններ:

Այսօր՝ ժամը 9.00-ին, խորհրդարանի իրավական հանձնաժողովում երրորդ ընթերցմամբ ընդունվել է «գործակալների օրենքը», որի դեմ քաղաքացիները շաբաթներ շարունակ ակցիա են անում։ Խնդրահարույց օրենքի նախագծի քննարկումն այսօր տևել է 67 վայրկյան, իսկ ոստիկանությունը բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկել 20 հոգու։ Նրանցից ոմանք կալանքի ժամանակ ենթարկվել են ֆիզիկական բռնության։