Թբիլիսիի պետական համալսարանում դասադուլ անող ուսանողների և դասախոսների բողոքի ակցիան շարունակվում է։
Ցուցարարները պահանջում են ազատ արձակել ապօրինի ձերբակալված իրենց ընկերներին։ Նրանք կոչ են անում իրենց հասակակիցներին ու դասախոսներին դասադուլ անել և, լսարաններ մտնելու փոխարեն, փողոցում հրապարակավ արտահայտել իրենց քաղաքացիական դիրքորոշումը։
Տեղում հավաքված ուսանողները պահանջում են նոր ընտրություններ և բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում։