Շարունակվում են ուսանողական բողոքի ակցիաները. երիտասարդները գիշերում են բարձրագույն ուսումնական հաստատությունների միջանցքներում՝ պահանջելով նոր ընտրությունների անցկացում և քաղբանտարկյալների ազատ արձակում։
Բողոքի էպիկենտրոնը Վրաստանի ազգային համալսարանն է։ Համալսարանի շենքում դասադուլը շարունակվում է արդեն յոթ օր։ Ուսանողները պահանջում են ռեկտոր Գիա Կավթելիշվիլիից, որ նա հայտնի իր դիրքորոշումը ռեժիմի 19-ամյա բանտարկյալ Իրակլի Միմինոշվիլիի գործի վերաբերյալ, սակայն ռեկտորը լռում է։
«Մենք չենք պատրաստվում հեռանալ լսարանից, քանի դեռ մեր պահանջները չեն կատարվել։ Պահանջում ենք, որ պարոն Գիան համերաշխություն ցուցաբերի մեր 19-ամյա ուսանող Իրակլի Միմինոշվիլիին»,- պնդում են ուսանողները։
Ուսանողները նաև նշում են, որ կիրակի օրն անջատել են լույսն ու ջեռուցումը և այլընտրանքային սենյակ են առաջարկել իրենց։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի ազգային համալսարանը հեռացրել էր ուսանողների փակցրած բողոքի պաստառները։
Իվանիշվիլիի ռեժիմը պատրաստվում է Իրակլի Միմինոշվիլիին դատապարտել 9 տարվա ազատազրկման։