Թբիլիսիի պետական համալսարանի (ԹՊՀ) ուսանողները, ովքեր ցանկանում են ուսումը շարունակել հիբրիդային ձևաչափով (մի մասն առցանց, մի մասը առկա)՝ գիշերել են ԹՊՀ-ի առաջին մասնաշենքի նիստերի դահլիճում։
Նշենք, որ ուսանողները երեկ բողոքի ցույց են սկսել՝ պահանջելով ԹՊՀ-ի ռեկտորի հետ հանդիպում:
Արդեն մի քանի շաբաթ է՝ մի շարք ուսանողներ խնդրում են շարունակել ուսումը հիբրիդային ձևաչափով՝ մինչև ընթացիկ կիսամյակի ավարտը։ Ուսանողները բողոքի ցույցը պատճառաբանում են բնակարանների վարձավճարի էական թանկացմամբ, ինչի պատճառով չեն կարողանում վճարել բնակարանների վարձը:
ԹՊՀ-ի լսարաններում ուսումնաքննական շրջանը մեկնարկել է մայիսի 2-ին և պետք է ավարտվի հուլիսի 13-ին։ Հետևաբար, ուսանողներին Թբիլիսիում բնակարան վարձելու համար կպահանջվի մոտ երկուսուկես ամիս։
ԹՊՀ-ից նշել են, որ հեռավար ուսուցումը չի ապահովում այն կրթական մակարդակը, որը ուսանողները կարող են ստանալ լսարաններում և մտադիր չէ ներդնել առցանց և/կամ հիբրիդային ուսուցում:
Կարդացեք նաև՝
Թբիլիսիում բնակարանների վարձավճարների բարձրացումն անհանգստացնում է ուսանողներին