
Թբիլիսիի ֆիլհարմոնիայի շենքի մոտ Վրաստանի տաբեր համալսարաններից հավաքված ուսանողները երթով շարժվում են դեպի Վրաստանի խորհրդարանի մոտ:
Ուսանողներն այսպիսով իրենց աջակցությունն են հայտնում «Սիրցխվիլիա» («Ամոթ է») քաղաքացիական շարժման նախաձեռնած «Տուն՝ դեպի Եվրոպա» խորագրով հանրահավաքին:
Ուսանողների ձեռքերում են «Գնա Բիձինա», «Ուկրաինացիները, մոլդովացիները, վրացիները Եվրոպայի համար են. մենք Եվրոպացի ենք», «Ուսանողը՝ Եվրոպական ապագայի համար» և այլ գրառումներ:
Նշենք, որ այսօր՝ ժամը 20:00-ին, Վրաստանի խորհրդարանի դիմաց նախատեսված է հանրահավաք՝ կապված Եվրամիությունում Վրաստանի թեկնածության կարգավիճակի հետ։
Կարդացեք նաև՝