
Մայիսի 7-16-ը Թբիլիսիում կանցկացվի ուսանողական փառատոն: Այս մասին մայրաքաղաքի կառավարման նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ նշելով, որ փառատոնին կարող են մասնակցեն Վրաստանի բոլոր բուհերի ուսանողները:
Ըստ քաղաքապետի, փառատոնը տեղի կունենա Դիղոմի թաղամասում գտնվող օլիմպիական այգում:
«Սա կլինի 10-օրյա ուսանողական տոն, որին կմասնակցեն մոտ 36 համալսարան», — ասել է Կալաձեն: