Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Զուրաբ Ազարաշվիլին հայտնել է, որ հունիսից ուռուցքաբանական (օնկոլոգիական) հիվանդություններ ունեցող երեխաներին հնարավորություն կտրվի բուժվել արտերկրում։
Կառավարության նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում Ազարաշվիլին հայտարարել է, որ ծնողները հնարավորություն կունենան ինքնուրույն ընտրել կլինիկան։
«Մենք ստանձնել ենք պատասխանատվություն, որ քանի դեռ չունենք երկրում մանկական քաղկեղի մասնագիտացված կատարյալ կենտրոն, տարբեր երկրների առաջատար կլինիկաներում ուռուցքաբանական հիվանդություններ ունեցող երեխաների ծնողներին այլընտրանք առաջարկել։ Կախված իրենց ընտրությունից՝ նրանք հնարավորություն կունենան երեխային տանել արտերկրյա ցանկացած կլինիկա և սկսել բուժումը», — ասել է Զուրաբ Ազարաշվիլին։
Պետությունը կֆինանսավորի ուռուցքաբանական հիվանդություն ունեցող 300 երեխայի