Վրաց-աբխազական պատերազմի վետերան, Զուգդիդիում բնակվող Վախտանգ Կիտիան 72 964 լարի է շահել` Վրաստանի ազգային վիճակախաղով:
Ազգային վիճակախաղի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վախտանգ Կիտիան հունվարի 8-ին տոմսը ձեռք է բերել Զուգդիդիի կրպակներից մեկում և թվերում նշել իր հարազատների ծննդյան օրերը:
«Այդ երեկո չեմ տեսել խաղարկությունը: Հաջորդ օրն առավոտյան հայտնեցին, որ իմ ընտրած թվերը համապատասխանում են վիճակախաղի թվերին և 72 964 լարի եմ շահել: Ուրախությունից ճնշումս բարձրացել էր, նույնիսկ բժշկի կարիք եղավ»,- նշել է Կիտիան: